կարևոր
325 դիտում, 15 րոպե առաջ - 2026-11-09 18:56
Հասարակություն Աշխարհ

Շոգի պատճառով մահերի թիվն աճել է․ «Lancet Countdown»-ի զեկույցի տվյալները

Շոգի պատճառով մահերի թիվն աճել է․ «Lancet Countdown»-ի զեկույցի տվյալները

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․

«Կլիմայական ճգնաժամն ավելի ու ավելի արագ է վերածվում մարդկանց առողջությանը սպառնացող վտանգի։ Ըստ «Lancet Countdown» զեկույցի՝ շոգի ազդեցությամբ պայմանավորված մահերի միջին տարեկան թիվը 2016-2025 թվականներին նախորդ տասնամյակի համեմատ աճել է գրեթե 36%-ով։

Միայն 2023 թվականին շոգի հետ է կապվել շուրջ 710 հազար մահվան դեպք, որոնց ավելի քան 70%-ը պայմանավորված է կլիմայի անթրոպոգեն փոփոխությամբ։

Կլիմայի փոփոխությունը նաև նպաստում է վարակիչ հիվանդությունների տարածմանը և նվազեցնում բացօթյա աշխատանքի արտադրողականությունը։

Զեկույցի հեղինակները կոչ են անում արագացնել արտանետումների կրճատումը և ավելացնել կլիմայական սպառնալիքներին առողջապահական համակարգերի հարմարվողականության ֆինանսավորումը»։