կարևոր
391 դիտում, 30 րոպե առաջ - 2026-11-09 20:35
Հասարակություն Քաղաքական

Անկախ ներսի ու դրսի թշնամիների ցանկությունից՝ մեր նահատակները պայքարի ջահը վառ են պահել. Աբրահամյան

Անկախ ներսի ու դրսի թշնամիների ցանկությունից՝ մեր նահատակները պայքարի ջահը վառ են պահել. Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի պաշտպանության, անկախության և ազատության համար նահատակվածներին:

Մեզ էլ կամք, ուժ և հետևողականություն՝ այս մարդկանց գործը շարունակելու, հայի առաքելությունը կիսատ չթողնելու և գաղափարական պայքարը տրամաբանական հանգրվանին հասցնելու համար:

Անկախ ներսի ու դրսի թշնամիների կամքից ու ցանկությունից՝ մեր նահատակներն իրենց սկզբունքայնությամբ ու նվիրվածությամբ պայքարի ջահը վառ են պահել»: