|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ Սևծովյան նավատորմի ուժերը 30 երկրի՝ այդ թվում ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի հետ կմասնակցեն AMAN-2021 զորավարժություններին, որոնք 2021թ․ փետրվարին կանցկացվեն Պակիստանի Իսլամական Հանրապետության Կարաչի նավահանգստի ջրային տարածքում։ Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին նշել է ՌԴ Սևծովյան նավատորմի մամուլի ծառայությունը։
Պակիստանի ռազմածովային ուժերի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերից բացի, զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ ռազմածովային ուժերը, Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը, Չինաստանի ռազմածովային ուժերը, Ճապոնիայի ռազմածովային ուժերը, Թուրքիայի, Ֆիլիպինների, Շրի Լանկայի, Ինդոնեզիայի նավատորմերը և Մալայզիայի թագավորական ծովային ուժերը:
«Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմածովային ուժերի հետ Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններին մասնակցությունը տեղի է ունենալու նախորդ՝ Bold monarch-2011 զորավարժությունների ավարտից 10 տարի անց, որոնք իրականացվել էին Իսպանիայի ափերի մոտ», - նշել է նավատորմի մամուլի ծառայությունը: