Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանտախցում սիրտս պայթում է ոչ թե իմ անազատությունից, այլ արցախահայության զրկանքներից, ոչ միայն երեխեքիցս հարկադրաբար բաժանված լինելու փաստից, այլ Արցախի մանուկների թերսնվածությունից և խամրած մանկությունից, ոչ թե իմ հանդեպ Փաշինյանի գործած ստորությունից, այլ մեր ազգային իղձերի, պայքարի և պատվի հանդեպ նրա չարորակ հարձակումներից։ Այս մասին ասվում է ՀՀԿ փոխնախագահի Նուբարաշենի ՔԿՀ-ից ուղղված ուղերձում;
«Հարգելի հայրենակիցներ,
Իմ ապօրինի կալանավորման 2.5 ամիսների ընթացքում քանիցս դիմել եմ ձեզ իմ հոդվածներով, հարցազրույցներով, մտահոգություններով և գաղափարներով, կիսվել եմ ապագայի մասին իմ պատկերացումներով, անցյալի սխալների խոստովանություններով և աղետալի ներկան վիժեցնելու հրամայականով։
Անգամ գտնվելով այստեղ` հոգիս, միտքս, նյարդս մնացել են դրսում, ձեր կողքին, մեր Հայրենիքի չամոքվող ցավին միահյուսված։
Գիտեմ, որ շատ-շատերդ ձեր ձայնն եք բարձրացրել իմ և մյուս քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների դեմ, ինչի համար շնորհակալ եմ։ Ձեր հավատն ու արդարամտությունը, սրտացավությունն ու ազնվությունն են նաև օգնել ինձ իմ երկրի ապագային նայել ոչ թե ճաղավանդակների ժանգոտ և ծուռ-մռտիկ քառանկյուններով, այլ շիտակ, նույնիսկ այստեղից տեսնելով Հայաստանն ու Արցախը, հայ մարդուն, նրա այս պահին դարդերից կքված, բայց չկոտրված ողնաշարը, նրա չսպիացող վերքը, սրտի խորշերում նրա դառը նստվածքը և աչքի հատակում ցավի կողքին մշտական բույն դրած ՀՈւՅՍԸ։
Բանտախցում սիրտս պայթում է ոչ թե իմ անազատությունից, այլ արցախահայության զրկանքներից, ոչ միայն երեխեքիցս հարկադրաբար բաժանված լինելու փաստից, այլ Արցախի մանուկների թերսնվածությունից և խամրած մանկությունից, ոչ թե իմ հանդեպ Փաշինյանի գործած ստորությունից, այլ մեր ազգային իղձերի, պայքարի և պատվի հանդեպ նրա չարորակ հարձակումներից։
Հարգելի հայրենակիցներ,
Ուստի այս անգամ ձեզ դիմում եմ խնդրանքով, որը հասկանալի պատճառով ինքս անել չեմ կարող։
Խնդրում եմ ձեզ` մտահոգ և ազնիվ, հոգսաշատ, արժանապատիվ, խիղճը, ամոթը և հույսը չկորցրած իմ հայրենակիցներին, մասնակցել սեպտեմբերի 2-ին համազգային հանրահավաքին` ի աջակցություն Արցախին և ի գոյություն Հայաստանի։
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
24.08.2023»: