կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-24 17:44
Քաղաքական

Բանտախցում խաղադրույք են կատարել, թե նստած տեղից ճանճը որ ուղղությամբ կթռչի. Արտակ Զեյնալյան

Բանտախցում խաղադրույք են կատարել, թե նստած տեղից ճանճը որ ուղղությամբ կթռչի. Արտակ Զեյնալյան

ՔՊ կուսակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ, իր տեղեկություններով, քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածները խաղամոլության պատճառով մի շարք խնդիրներ են ունենում: Նրա խոսքով՝ կալանավորները զանգում են իրենց հարազատներին, ընկերներին ու գումար ուզում, քանի որ խաղում են ու պարտվում: Ալեն Սիմոյնան արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին խնդրեց ուշադիր լինել և միջոցներ ձեռնարկել:  

Ի պատասխան Զեյնալյանն ասաց, որ ավանդույթը, որ կար ՔԿՀ-ներում` հարկադրել խաղալ կամ տուրք վճարել չխաղալու համար, ամենաբարձր մակարդակով վերացված է: «Սակայն խցերում մոլախաղեր են խաղում, դա վերացնել հնարավոր չէ: Արգելված իրերը՝ խաղաթղթեր և այլն, առգրավվում են, սակայն նկատել ենք նաև, որ եթե ամեն ինչ առգրավում ենք, խաղադրույք են կատարում սպորտային խաղերի վրա: Բացահայտվել է դեպք` խաղադրույք են կատարել, թե նստած տեղից ճանճը որ ուղղությամբ կթռչի, այսինքն՝ եթե մարդը ցանկանում է խաղադրույք կատարել, ամեն ինչի վրա էլ կարող է կատարել: Իհարկե, ամեն ինչ արվում է սրա վերացման համար, և առաջին հերթին փորձում ենք զբաղվածություն մտցնել»,- ասաց Զեյնալյանը: