|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Կազուո Իշիգուրո «Երբեք ինձ մի լքիր»
Ամենահետաքրքիրը հետեւյալն է` առաջ ավելի քիչ էի կարողանում մտքեր կարդալ, քան հիմա: Ես լալիս էի լրիվ ուրիշ մարդու համար: Այդ օրը նայում էի, թե ինչպես ես պարում, ու տեսա ուրիշ մարդու: Ես տեսա մի նոր աշխարհ, որ ինձ էր մոտենում շատ արագ: Ավելի գիտական, արդյունավետ: Հին հիվանդությունների համար ավելի շատ բուժումներով: Բայց եւ` դաժան, անխիղճ աշխարհ: Եվ ես տեսա մի փոքր աղջկա` աչքերն ամուր փակված, հին աշխարհը ամուր գրկած: Նա գիտեր, որ երկար չի կարողանա պահել այն, սակայն խնդրում էր` իրեն չլքել: Ես հենց դա տեսա, դա դու չէիր, դա դու չէիր անում, ես դա գիտեմ: Բայց ես քեզ տեսա, ու սիրտս կոտրվեց: Ես դա երբեք չեմ մոռանա:
Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ