կարևոր
2224 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-21 12:41
Հասարակություն

Արցախի թեմը շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. գարեգին երկրորդինէ ծննդյան առթիվ

Արցախի թեմը շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. գարեգին երկրորդինէ ծննդյան առթիվ

Արցախի Թեմը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին՝ ծննդյան առթիվ.

«Որդիական խոնարհությամբ հանուն Արցախի թեմի ողջ հոգեւոր դասի եւ մեր հավատավոր զավակների` մեր անկեղծ շնորհավորանքներն ու ջերմագին բարեմաղթանքներն ենք բերում Ձերդ Սրբության 72-րդ տարեդարձի առթիվ։ Արդեն երկու տասնամյակից ավելի է, որ Հայոց

Եկեղեցու Միածնաէջ սկզբնավորություն ունեցող Հայրապետական Աթոռը վստահված է Ձերդ Սրբությանը, եւ ծառայության այդ տարիները իրապես արժեւորված են բազում ազգանվեր եւ աստվածահաճո ձեռնարկներով։

Վեհափառ Տեր, Հայրապետական հովվության տարիները հատկանշվեցին նաեւ ազգային կյանքից ներս հանդիպած բազմաթիվ արհավիրքներով եւ խոչընդոտներով, իսկ այսօր Արցախի շրջափակման եւ անորոշ ապագայի հանդեպ խորը մտահոգությունն ու ցավն է գերիշխում Ձերդ Սրբության մտքում եւ հոգում։ Բայց ինչպես անցյալի բոլոր դժվարությունների ժամանակ, Դուք այսօր էլ շարունակում եք անմնացորդ նվիրումով, խոհեմությամբ ամեն ջանք գործադրել հայ ժողովրդի միաբանության եւ Արցախը հայկական պահելու համար։ Ամեն մի արցախցի զգում է Ձերդ Սրբության սրտացավ ու հոգատար ներկայությունը իր ցավի եւ արդար պայքարի կողքին։
Վեհափառ Տեր, մեր որդիական խոնարհումը եւ Արցախի ողջ ժողովրդի անկեղծ երախտագիտությունը հայտնելով` աղոթում ենք, որ

Բարձրյալն Աստված մշտապես զորավոր պահի Ձերդ Սրբության Սուրբ Աջը, պարգեւի քաջառողջություն եւ բազում արեւշատ օրեր, որպեսզի շարունակեք Քրիստոսի Հայոց Հոտը առաջնորդել դեպի հավիտենական օթեւաններ»,- ասված է շնորհավորական ուղերձում։