|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Արթուր Վանեցյանը շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․
«Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան օրվա առթիվ
Վեհափա՛ռ Տեր,
Վեհափա՛ռ Տեր, մաղթում եմ ձեզ ուժ, կորով, քաջառողջություն և արևշատ օրեր՝ այս խրթին ու փորձություններով լի ժամանակահատվածում շարունակելու Ձեր ազգանվեր և աստվածահաճո առաքելությունը՝ ի փառս և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախ աշխարհի և Սփյուռքում բնակվող մեր միլիոնավոր հայրենակիցների:
Թո՛ղ Աստծո բարեհաճությունը՝ Ձեր հայրապետական աղոթքների զորությամբ, մեր Հայրենիքին խաղաղություն, բարեկեցություն և հարատևություն պարգևի:
Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն»։