Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը գնահատում է ընտրությունների ընթացքն ու արդյունքները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում.
«Ընտրությունների գնահատականը Դաշնակցությունը տվել է իր հայտարարությամբ, որի մեջ ամեն ինչ ասված է: Բայց զուտ անձնական երկու դիտարկում կուզեի անել: Որեւէ խոշորամաշտաբ երեւույթ շատ հստակ, պարզ ամփոփված է լինում կա'մ որեւէ պատկերի, կա'մ որեւէ խոսքի մեջ:
Երեկվա ընտրությունների հետ կապված` ինձ համար երկու այդպիսի դրվագ կա. առաջինը հեռուստաընկերություններից մեկը ցուցադրում էր կադրեր, երբ ընտրական տեղամասում թաղի տղաները աղմուկ են սարքել, եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանական համազգեստով չորս անձինք ուղղակի ի վիճակի չեն այդ թաղի տղային կանգնեցնել: Նա հարձակվում է, գոռգոռում է, երեք անգամ գնում է, էլի հետ է գալիս, եւ ոստիկանական համազգեստով անձինք անզոր են այդ թաղի տղայի դեմ:
Երկրորդ պատկերը` երեկ լրագրողները հարց էին տվել ՀՀ վարչապետին, ընտրակաշառքների հետ կապված, որոնք բաժանվում էին, ըստ ահազանգերի, Հանրապետականի եւ ոչ միայն Հանրապետականի կողմից: Վարչապետն այդ ահազանգերը հերյուրանք համարեց: Բայց Երեւանի տասնյակհազարավոր բնակիչներ ստացել են այդ ընտրակաշառքները, եւ այդքան մարդ գոնե գիտի դա: Խոսքի եւ իրական պատկերի այս հակասությունը երեկվա ընտրությունների եւս մի դրսեւորում էր:
Այս երկու պատկերի մեջ ամբողջանում է մեր ողջ ընտրական համակարգը»: