|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ՝ Ստրասբուրգում հունվարի 27-ին կայացավ «Ճգնաժամ Եվրոպայի խորհրդում. Ադրբեջանում քաղբանտարկյալների անվերջ խնդիրը» թեմայի քննարկումը. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը:
Ադրբեջանական Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովը նշում է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը շարունակվում է 1990-ականներից. «Բանտարկության են ենթարկվում բոլոր նոր դեմքերը և այդ ահասարսուռ գործընթացը շարունակվում է», - նշել է Հուսեյնովը:
Նա կարևոր համարեց իսլանդացի խորհրդարանական Տորհիլդուր Սուննա Էվարսդոտտիրի կողմից առաջ քաշված զեկույցի ընդունումը: «Ադրբեջանի ղեկավարությունը պետք է դադարեցնի կոռուպցիան և ազատ արձակել քաղբանտարկլաներին», - հայտարարել է Հուսեյնովը:
ԵԽԽՎ նիստի մասնակիցները կառույցին կոչ արեցին բանաձև ընդունել Ադրբեջանի դեմ՝ հիմնվելով իսլանդացի պատգամավորի զեկույցի վրա: