|
Փոխարժեքներ
27 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումները վերջնականապես խաթարեցին այդ երկրի իշխանությունների հանդեպ վստահությունը:
Սրանից ելնելով՝ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ:Կազմակերպությունը մասնավորապես հորդորում է Եվրամիությանն առավել լուրջ վերաբերվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերին և դադարեցնել Ադրբեջանի պաշտոնատար անձանց համար մուտքի արտոնագրերի պարզեցման շուրջ բանակցությունները:
Կազմակերպությունը հիմնվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցի վրա: