Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք էստեղ դատարանից պահանջում ենք իր պարտավորությունների, պարտականությունների կատարումը։ Ուզում ենք արդար դատական ակտի կայացում։»,- այս մասին իր ելույթում հայտարարեց ՀՀ ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Նրա խոսքով, արդար դատական ակտ կայացնելով, ոչ իրենց եւ ոչ էլ Հայաստանի հասարակությանը ոչ էլ Աշոտյանին լավություն չեն անում։ Կատարում են իրենց պարտավորությունը։
Հիշեցնենք, տեղի է ունենում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման գործով դատը։
Հունիսի 15-ին, Աշոտյանը ձերբակալվել էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Փաստենք, որ վերջինս չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը՝ համարելով այն շինծու, իսկ իր դեմ իրականացվողը՝ քաղաքական հետապնդում: