|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Լաչինի միջանցքը բացվելու է աշխարհաքաղաքական կոնսենսուսի միջոցով եւ բավականին կոշտ միջոցներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Նոյեմբերի 9-ի ստորագրողներից մեկը Ռուսաստանն է, Հայաստանը ոչինչ չի անում, Ալիեւն էլ պարզ է՝ շատ բան կարող է ուզել։ Ռուսաստանն ունի պարտավորություններ։ Հասկանալի է՝ կարող է ասել՝ ինչ անեք, եթե Հայաստանի իշխանության քաղաքականությունն այսպիսինն է, սակայն իրենք Նիկոլ Փաշինյանի ռազմաքաղաքական դաշնակիցը չեն, այլ ժողովրդի։ Մենք չենք կարող այստեղ շոշափելի աջակցություն ակնկալել Արեւմուտքից, օրինակ՝ ԱՄՆ-ն այստեղ զորք չունի, այստեղ կան Իրանը, Ռուսաստանը եւ եթե ռոմանիտիկայից դուրս ենք մտածում, հասկանում ենք, որ Արեւմուտքն այստեղ դեր ունենալ չի կարող»,- ասաց նա
Կարեն Քոչարյանի կարծիքով՝ դաշնակցական Դավիթ Իշխանյանի նշանակումը ԱՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում սիմվոլիկ ասված կարմիր շոր էր Թուրքիայի եւ Ադրբեջանի համար․ «Կարծում եմ՝ սա դրսի առաջարկ է եղել։ Սա դեղին քարտ էր թուրք-ադրբեջանական տանդեմին»։