կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-21 11:55
Քաղաքական

ՔՊ-ն ասում է հետևյալը՝ «հանկարծ չջղայնացնենք թուրք-ադրբեջանական տանդեմին». Հայկ Մամիջանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադարձավ ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանի ելույթին:

«Նախ, պարո՛ն Արսենյան, Դուք հղում արեցիք 2010 թվականի համատեղ ստորագրված փաստաթղթին և կապ գտաք 44-օրյա պատերազմում  Թուրքիայի ներգրավվածության հետ։ Վստահ եմ՝ հիշում եք, 2016 թվականի քառօրյա պատերազմի շրջանակներում Թուրքան, որպես  ԵԱՀԿ Մինսկի խմբին հավակնող  անդամ  երկիր, դատապարտել էր  ուժի կիրառումը , այնպես որ՝ այդ համեմատականները բացարձակ տեղին չեն, և հիշեցնեմ  դիվանագիտության ռահվիրա Լիլիթ Մակունցի  մոտեցումը՝պատերազմից մի քանի ամիս առաջ՝ վստահաբար  նշելով, որ Թուրքիան ներգրավված չի լինելու  որևէ ռազմական գործողությունում։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում այս պահին, այս պահին տեղի է ունենում  մի շատ պարզ բան։ ՔՊ-ն բառացիորեն ասում է հետևյալը՝ «հանկարծ չներվայնացնենք, չջղայնացնենք թուրք-ադրբեջանական տանդեմին, մի անգամ պատասխանել ենք ԱԳՆ-ով, հազիվ չեն արձագանքել, մի հատ էլ էս հարցը մի՛ բարձրացրեք»։,  Մենք պառլամենտական երկիր ենք, եթե ՔՊ-ն որոշել է , որ ՀՀ ԱԺ-ն պետք է մոմ բռնող լինի  թուրք-ադրբեջանական սիրախաղի մեջ, մենք այդպես չենք համարում ։ Միջազգային հարաբերություններում հնարավոր չէ  ջայլամի  քաղաքականություն վարել և չնկատել տեղի ունեցող գործընթացները»,- ասաց նա։