կարևոր
10270 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-08 19:37
Աշխարհ Քաղաքական

Եկել է Սրբազան Միության ժամանակը.Մուրադ Փափազյան

Եկել է Սրբազան Միության ժամանակը.Մուրադ Փափազյան

«Եկել է Սրբազան Միության ժամանակը,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն, անդրադառնալով Արցախի Ազգային Ժողովի խոսնակի պաշտոնում ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանի ընտրության թեմային։

Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի ընտրությունը  Հայաստան-Սփյուռք-Արցախ միություն ստեղծելու պատեհ առիթ է։ Հպարտ եմ, որ երեկ Արցախի խորհրդարանի նախագահ ընտրվեց իմ ընկեր Դավիթ Իշխանյանը։ Նա համագործակցում է ինձ հետ՝ ՀՖՀ Դաշնակցության միջազգային գրասենյակում։ Այս ընտրությունը վկայում է Արցախի խնդրի վերաբերյալ մեր ունեցած անսասան կամքի մասին, որը պետք է լինի Հայաստանի և համայն հայության գործը։

Դավիթ Իշխանյանի ընտրությունը հստակ ազդանշան է՝ դիմադրության հայեցակարգի շուրջ հանրահավաքն ակտիվացնելու համար։ Ասա Ո՛Չ Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացին։  

Միջազգային հանրությանը պետք է ստիպել՝ հաստատուն մնալու  իր պարտավորությունների կատարման նկատմամբ՝ դեկտեմբերի 12-ից, արդեն, 8 ամիս ձգվող Արցախի շրջափակման խնդրի շուրջ։ Վճռականորեն վերակենդանացրեք Արցախի Հանրապետությունը ճանաչելու գործընթացի անհրաժեշտությունը։

Հայաստան-Սփյուռք-Արցախ միավորման համար բարենպաստ պայմանների ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է այս պահին, երբ մենք գտնվում ենք 1915 թվականի ցեղասպանությունից ի վեր, վատթարագույն վիճակում, հետևաբար՝ եկել է Սրբազան Միության ժամանակը»,- գրում է Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: