Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համաեվրոպական հանրահավաքին մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները ուշադրություն էին հրավիրում Ացախի, արցախահայերի պաշտպանությանը՝ դատապարտելով եվրոպական ու առհասարակ, միջազգային հանրության անտաբերությունը։
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
«Եվրոպայի 500 հայկական կազմակերպություններ հավաքվել են՝ պատրաստելու այս համաեվրոպական հանրահավաքը։ Նաև նպատակն էր մամուլի ուշադրությունը հրավիրել Արցախի հարցի շուրջ։ Կարող եմ ասել, որ առնվազն 10-ը հազար հոգի հավաքվել էր Բրյուսելում՝ եվրոպական հաստատությունների դիմաց։
Մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները ուշադրություն էին հրավիրում Ացախի, արցախահայերի պաշտպանությանը՝ դատապարտելով եվրոպական ու առհասարակ, միջազգային հանրության անտարբերությունը»,- ասել է մեր զրուցակիցը։
Փափազյանը փոխանցում է, որ իրենց կարևոր նպատակներից մեկը եղել է ոչ միայն Արցախի հարցի մասին բարձրաձայնելը, այլ նաև այդ հանրահավաքով մամուլի ուշադրությունը հրավիրելը արցախահայերի հետ կատարվող դեքերի վրա․
«Շեշտը դրել ենք նաև այն կետի վրա, որ այս հանրահավաքով Եվրոպայում մամուլը շատ կանդրադառնա Արցախի հարցին։ Սա առաջին նախաձեռնությունն էր, երբ «Արցախ» անունով ներկայացանք հանրության առաջ։ Մենք պիտի շարունակենք այս համաեվրոպական շարժումը, այսօր 50 հայկական կազմակերպություններ էին ներկա, ապագայում կուզենք 500 ոչ հայկական կամակերպություններ մասնակցեն այդ շարժմանը՝ Բելգիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հունաստանից, ամեն երկրից»,- նշել է Փափազյանը։
Մանրամասները՝ տեսանյութում