|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ շահարկումների և տեքստի կեղծ մեկնաբանությունների։ «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշմանը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանի դիմումի վերաբերյալ:
«Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է իր որոշումը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով Լաչինի միջանցքով ապահովել անարգել մուտք: Դատարանի որոշումը, որը հստակ է և չի փոխվել 2023 թվականի փետրվարի 22-ից ի վեր, պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ շահարկումների և տեքստի կեղծ մեկնաբանությունների»,- գրել է Բադալյանը։