|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Հայաքվեի» նկատմամբ դրական վերաբերմունքն անհանգստություն է առաջացրել իշխանության մոտ։ Ամենաբարձր մակարդակով հրահանգվել է՝ հնարավորինս խոչընդոտել գործընթացը: Նախ՝ որոշ համայնքապետեր հրաժարվեցին համայնքապետարանից տարածք տրամադրել, հետո` սպորտային հագուստով անձանց թույլ չեն տալիս մտնել, հիմա էլ ամբողջ թիմով նախաձեռնությունը կապում են նախկինների` Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, թե սա իշխանության վերադառնալու հերթական փորձն է։
Հիշեցնենք․ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով ստորագրահավաք է ընթանում, որպեսզի Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանվի՝ 10-15 տարի։ Եթե 50 հազար քաղաքացի ստորագրի, նախագիծը կմտնի ԱԺ օրակարգ։ Նախաձեռնողները թաքցնում են, թե այս պահին քանի քաղաքացի է ստորագրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։