Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
«Հրապարակ» թերթը գրում է. Անցած շաբաթվանից «Հայաքվե» նախաձեռնության շրջանակում մեկնարկել է ստորագրահավաքը: Այսօր նախաձեռնողները հանդես են գալու հաշվետվությամբ՝ տեղեկացնելով, թե քանի մարդ է ստորագրել նախաձեռնության շրջանակներում։
Երեկ երեկոյան բոլոր տեղամասերից տվյալներ են հավաքագրել, հաշվարկել: Մեզ հայտնի դարձավ, որ հինգ աշխատանքային օրվա հաշվարկով, Երեւանում եւ որոշ մարզերում մոտ 15 հազար մարդ է ստորագրել:
Հիշեցնենք՝ «Հայաքվե» նախաձեռնությունը մտադիր է հանդես գալ օրենսդրության փոփոխության պահանջով. որով խիստ պատիժ՝ 10-15 տարի, կսահմանվի այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք Արցախի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու որոշում կընդունեն: Որպեսզի օրենսդրական նման փոփոխություն լինի, պետք է 50 հազար քաղաքացու ստորագրություն:
Օրենքը 60-օրյա ժամկետ է նախատեսում: ԿԸՀ-ն որոշել է այդ ժամկետը նշանակել 2023թ. հունիսի 19-ից մինչեւ օգոստոսի 19-ը: Այնուհետեւ նրանք կդիմեն ԿԸՀ, որը պետք է հաստատի ստորագրությունների իսկությունը, ինչից հետո ներկայացվելու է Ազգային ժողովին։ Եթե խորհրդարանը մերժի, հաջորդ քայլը 300 հազար ստորագրությամբ հարցը հանրաքվեի կդրվի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 08․ 07․ 23 թ համարում։