Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.
• «Ազգերին կառավարում է գաղափարը։ Գաղափարին հակադարձելու ունակ ոչ մի ուժ չկա։ Մեր կյանքի կարճատև ընթացքում մենք հասցրինք տեսնել գաղափարը կորցրած բազմաթիվ վարչակարգերի ու հսկայական կայսրությունների անկումն ու քարուքանդ լինելը»։ Թուրք գաղափարախոս Համդուլլահ Սուբհի, 21 մարտի 1927 թ․
• Հայաստանի և հայ ազգի համար այս հերթական տխրաբաց առավոտն ստիպված եմ սկսելու թշնամու պատմական գործիչներից մեկի խոսքերով՝ որպես սթափեցման կոչ ու հիշեցում, թե ինչպես են կայանում կամ ավերվում պետությունները։ Այս թուրքն իրավունք ուներ այսպես խոսելու, որովհետև ի տարբերություն Ավստրո-Հունգարական կայսրության, որ ուղղակի վերացավ, և ի տարբերություն Ռուսական կայսրության, որ հարություն առավ ԽՍՀՄ տեսքով, բայց հեղափոխության բերած ավերի պատճառով շատ երկար տասնամյակներ իր զարգացման ցուցանիշները համեմատում էր 1913 թ․ հետ՝ Թուրքիան՝ որպես Օսմանյան կայսրության շարունակող, նրա անմիջական բնաշրջումը (էվոլյուցիա) եղավ, որի համար պարտական է ոչ թե առանձին վերցրած Քեմալին կամ նույնիսկ քեմալականությանը, այլ այդ քեմալներին ծնունդ տված թուրքական ազգայնամոլական գաղափարախոսությանը, որի հիմքերը դրվել էին կայսրության ժամանակ՝ դեռ Աբդուլ Համիդից առաջ։
• Երբ մենք քարոզում ենք, որ Հայաստանը կորցրել է ինքնուրույնությունը և հայտնվել թուրքական լծի տակ նա՛խ և առաջ գաղափարականացվածության և պետության իմաստավորման պակասի պատճառով՝ դա նրանից չէ, որ մեր կրթությունը, հնացած ժարգոնով ասած, «հումանիտար» է, և որ ՀՆԱ հաշվել չգիտենք, որ հասկանանք, որ դատարկ փորին գաղափարը չի օգնի։ Առաջնային հարցը ո՛չ ՀՆԱ-ն է, ո՛չ դատարկ փորը։ Առաջնային հարցն այն է, թե դու ինչով ես լցնում մարդու գլուխը, որովհետև դրանով է պայմանավորվելու նրա վարքը, այդ թվում՝ տնտեսական վարքը, և շարժման ուղղությունը։ Կարելի է լիքը փորով դեպի սեփական գերեզման քայլել, իսկ կիսադատարկ փորով՝ դեպի զարգացում։
• Հայաստանի էլիտաների, ըստ դրա էլ՝ բնակչության գլուխը 1994 թ․-ից հետո չի լցվել այն մտքով, որ կյանքը հավերժական պայքար է, և մեր ազգային հավաքական իրավունքների համար պիտի ամեն օր պայքարենք։ Դրա՛ համար ենք այս օրին։ Թե չէ զուտ ՀՆԱ-ով Հայաստանը 2018 թ․-ից առաջ, ըստ էության, գերազանցում էր հարևան Վրաստանին։ Եվ դա այն դեպքում, որ Վրաստանն ունի դեպի ծով ելք և «թուրքական կալբասի» առաջ բաց սահմաններ…