|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանի կարծիքով` դեկտեմբերի 6-ը լինելու է բեկումնային մեկնակետ: Այսօր, լրագրողների հետ զրուցելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին, որը կայանալու է դեկտեմբերի 6-ին, նա ասաց, որ սահմանդրական փոփոխություններն ամեն գնով անցկացնելը չի կարող լինել կենաց ու մահու խնդիր: «Նախորդ երկու հանրաքվեներից տարբերվելու է այս հանրաքվեն: Կեղծարարություն և այլն, նման խոսակցություններ չեն լինի»,- ասաց Դավթյանը` հավելելով, որ մենք կունենաք այնպիսի Սահմանդրություն, որը զերծ է արատներից:
Ըստ ՀՀԿ-ականի` 2015 թվականի հանրաքվեն կկայանա, եթե լինի մարդկանց 25 տոկոս մասնակցություն: «650 հազար քաղաքացի հաստատ կմասնակցի: Դրանից հետո կանցնենք խորհրդարանական կառավարման համակարգին, և հետո ի՞նչ կլինի, ժամանակը ցույց կտա: Սահմանադրության նոր նախագիծը բավական ճկուն է և ցանկացած խնդիր կարող է շատ արագ լուծել»,- ասաց Դավթյանը: