Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանի «հակակոռուպցիոն դատարանը», պարզից էլ պարզ է՝ քպ-ի վարչապետի հանձնարարականին համապատասխան, այսօր որոշեց կալանավորել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
Հասկանալի է, որ պաշտոնապես հնչեցվել են ինչ-որ հիմնավորումներ, որոնք ուղղակի զավեշտական են: Ըստ այդ «հիմնավորումների»՝ Աշոտյանն, իբր փորձել է «վկաների և մեղադրյալների հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որպեսզի տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը»: Կարելի է կարծել, թե «Նիկոլի թվի Հայաստանում» այս կամ այն գործի նյութերը այլևս դատավարական կողմերին, տվյալ դեպքում՝ մեղադրյալին չեն փոխանցվում, ինչը, ի դեպ, արդարադատական տարրական նորմ է: Վերջին հաշվով, ի՞նչ իմաստ ունի հատուկ ջանքեր գործադրել իմանալու համար մի բան, որ առանց այն էլ քեզ հայտնելու են: Լավ, այդ մառազմատիկ հիմնավորումը թողնենք մի կողմ, քանի որ բոլորին էլ պարզ է, որ դա ընդամենը մտացածին պատրվակ է քաղաքական հետապնդում իրականացնելու համար:
Միայն ծայրահեղ միամիտն ու վերջացած «նիկոլականը» կհավատա դատարանի ու իշխանության հիմնավորումներին: Մնացած բոլոր համարժեք ընկալում ունեցող մարդիկ չնչին չափով իսկ չեն կասկածում, որ Արմեն Աշոտյանի կալանավորումը, նախորդած ձերբկալությամբ հանդերձ, պայմանավորված է բացառապես քաղաքական պատճառներով ու շարժառիթներով:
Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է:
Մի քանի ամիս առաջ (արդեն երեք) նույնպիսի մտացածին պատճառաբանություններով Նիկոլ Փաշինյանը կալանավորեց նաև մեր բանակի թերևս ամենից հարգված մարտական գեներալներից Գրիգորի Խաչատուրովին:
Արմեն Աշոտյանին կալանավորելու և այդպիսով քաղաքական բանտարկյալների շարքերը Հայաստանում համալրելու հետ կապված ծագող հիմնական հարցերից մեկն այն է, թե՝ ինչո՞ւ հիմա: Ի՞նչ «այրող» անհրաժեշտություն ուներ Նիկո Փաշինյանը նման ռեպրեսիվ քայլի դիմելու համար:
Ենթադրվում է, որ Աշոտյանի կալանավորմանը պետք է հաջորդեն այլ ռեպրեսիվ քայլեր, ռեպրեսիաների տարածում և ընդլայնում:
Հնարավոր տարբերակ է և այն, որ Արմեն Աշոտյանին կալանավորել են, որպեսզի սահմանափակեն նրա խոսքի իրավունքը,
Ամեն պարագայում, անկախ այն բանից, թե որքան կտևի կալանավորումը, ճանաչելով Արմեն Աշոտյանին, վստահ ենք, որ նա բանտից ելնելու է շատ ավելի վճռական տրամադրված: Մյուս կողմից, Արմեն Աշոտյանի կալանավորումը հստակ ազդանշան է քաղաքական դաշտին, հանրությանը, որ շտապեն անցնել գործողությունների, հակառակ դեպքում՝ Փաշինյանը հերթով բոլորին չեզոքացնելու է և իրականացնելու է իր բոլոր հակահայ ու ստոր մտադրությունները:
Աղբյուրը` 7or.am