կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-20 22:29
Առանց Կատեգորիա

ԵՐԿԻՐ. ՀՀԿ քաղբանտարկյալները կամ ինչպես "Մի կաթիլ մեղրում"

ԵՐԿԻՐ. ՀՀԿ քաղբանտարկյալները կամ ինչպես "Մի կաթիլ մեղրում"
 

Երեկ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի գյուղապետի կողմնակիցները , ովքեր ըստ իրենց հայտարարության և ցուցաաստառների «Հանրապետականներ» էին ցույց էին կազմակերպել մարզպետարանի առջեւ` եւ պահանջում էին ազատ արձակել իրենց«քաղաքական բանտարկյալներին»: Պատճառը` 2010 թվականի դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած միջադեպն է, որի արդյունքում արդեն 6 հոգի է ձերբակալվել` այդ թվում նաեւ գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի որդին, ում, սակայն, գրավի դիմաց ազատ են արձակել:
Գյուղապետն ու իր կողմնակիցները ասում էին, որ միջադեպը քաղաքական ենթատեքս ունի, եւ որ «Բարգավաճ Հայաստան»կուսակցության` գյուղապետի ընտրություններում պարտված կողմը «սարքում է»իրենց գլխին: