|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Դատավորները հազիվ էին ուշքի եկել այս տարվա մարտին դատավորների հերթական ընդհանուր ժողովի ժամանակ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի «յուրատեսակ» գաղափարից՝ դատավորի օրը նշել մարտի 1-ի զոհերի հիշատակի օրը, երբ մամուլում բարձրաձայնվեց նրա մյուս «հանճարեղ» առաջարկի մասին՝ վերաքննիչ քրեական դատարանում ստեղծել ստվերային նախագահի ինստիտուտ, քանի որ նա չի կարողանում աշխատել այդ դատարանի գործող նախագահի հետ:
Իրավաբանական համայնքում հիմա ակտիվորեն հեգնում են, թե «դատաիրավական բարեփոխումների» այսպիսի ընթացքի դեպքում հեռու չէ այն օրը, երբ Կարեն Անդրեասյանը կառաջարկի դատավորի օրը նշել, ասենք՝ ապրիլի 24-ին՝ նկատի ունենալով դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների քանակը, իսկ իր աշխատանքի հարմարավետությունն ապահովելու համար էլ կառաջարկի ստեղծել ստվերային դատարաններ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում