կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-17 15:00
Սպորտ

«Մեծագույն» մասնագետի «հանճարեղ» մտքերը... Ռուբեն Հայրապետյան-սպորտի նախարար վեճը շարունակվում է

«Մեծագույն» մասնագետի «հանճարեղ» մտքերը... Ռուբեն Հայրապետյան-սպորտի նախարար վեճը շարունակվում է

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով պատասխանել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի՝ 2016թ. նոյեմբերի 4-ին մեդիայի ներկայացուցիչների հետ զրույցում հնչեցրած մտքերին:

«Ափսոսում եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար պարոն Ռոստոմյանն այդպես էլ չհասկացավ ասածներիս խորհուրդը և, ձևանալով Օլիմպիական Խարտիայի «մեծագույն» մասնագետ, բերեց խնդրո առարկայի հետ բացարձակապես ընդհանրություն չունեցող օրինակ` մեկ անգամ ևս ապացուցելով, որ, միգուցե, ավելի լավ է զբաղվի իր առաջին մասնագիտությամբ – ո՞վ գիտի՝ հնարավոր է և հաջողությամբ:

Շատ ավելի ափսոսում եմ, որ միայն «նախարարական» երկրորդ փորձից «մեծագույն» մասնագետը հասկացավ, որ պետք է զբաղվի բոլոր մարզաձևերով՝ ներառյալ ֆուտբոլը, բայց, ավաղ, դեռևս չի հասցրել հասկանալ, որ խոսքը կազմակերպված և պրոֆեսիոնալ ֆուտբոլի մասին չէ, առավել ևս՝ ֆուտբոլի հավաքականի, նրա մարզչի և այլն:

Հարկ չհամարելով երկար անդրադառնալ «մեծագույն» մասնագետի «հանճարեղ» մտքերին՝ միայն նշեմ, որ վերջին 10-13 տարիների ընթացքում ՖԻՖԱ-ն 24 անգամ տարբեր ժամկետներով որակազրկել և զանազան պատժամիջոցներ է կիրառել անդամ ֆեդերացիաների նկատմամբ՝ տվյալ երկրում պետության կամ երրորդ կողմի կողմից ֆեդերացիաների գործունեությանը միջամտելու պատճառով»,- ասել է Հայրապետյանը: