|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանը կավելացնի կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով մեքենաների թիվը. որոշումն ընդունվել է հինգշաբթի կառավարության նիստում։
Կառավարության 2005 թվականի որոշմամբ սահմանվել է այն գերատեսչությունների ցանկը, որոնց մեքենաների վրա պետք է տեղադրվեն կապույտ և կարմիր թարթող փարոսիկներ:
Այս ցանկում չկան Հակակոռուպցիոն կոմիտեի և ՊԵԿ-ի մեքենաները, թեև երկու գերատեսչություններն էլ օժտված են օպերատիվ և քննչական լիազորություններով։ Այժմ նրանք ներառված են ցուցակում։
Հիշեցնենք, որ թարթող փարոսիկներ ունեցող և համապատասխան ձայնային ազդանշան արձակող մեքենաներին պետք է զիջել ճանապարհը (այս պահանջը չկատարելը պատժվում է 20000 դրամ տուգանքով):