Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ականատես եղանք հայկական կողմի հերթական դիվանագիտական պարտության։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը։
«Տեսնում ենք Ադրբեջանն իր մարդասպան մոլորյալների մասին հարց է բարձրացնում, իսկ հայկական կողմը ո՛չ գերիների մասին է խոսում, ո՛չ Արցախի ապաշրջափակման մասին է խոսում, ոչ էլ՝ արցախահայության ինքնորոշման հարցն է բարձրացնում։ Եթե այս 3 հարցը օրակարգում չկար, ապա հայկական կողմը այլ հարց չպետք է անգամ քննարկեր՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Ինչպես իրենք մեկնաբանում էին, որ կառուցողական հանդիպում է եղել, մենք տեսնում ենք, որ դա այդքան էլ այնպես չէ։ Ադրբեջանն իր առաջ քաշած բոլոր պայմանները հասցնում է վերջնակետին այն դեպքում, երբ մի քանի օր առաջ սահմանին լարված իրավիճակ ունեցանք, նույնիսկ զոհ ունեցանք, և այս ամենի մասին չխոսվեց անգամ, միայն ու միայն խոսցվեց խաղաղության պայմանագրի մասին, որը կեղծ օրակարգ է։ Տեսնում ենք, որ Փաշինյանն իր առջև դրված պահանջներից չի կարողանում հրաժարվել։ Նրանք ամեն ինչ անում են հայկական կողմի հերթական պարտությունը գրանցելու համար»,- ասաց նա։
Խոսելով Շառլ Միշելի հայտարարության խմբագրման մասին պատգամավորը նշեց, որ այս կերպ մանիպուլյատիվ կերպով փորձում են այնպես անել, որ իբր Փաշինյանը ոչ թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, այլ ճանաչում է Խորհրդային Ադրբեջանի սահմանները որպես տարածքային Ադրբեջանի ամբողջականություն․
«Եվ սա այն դեպքում, երբ կա հստակ քարտեզներ, որով պետք է դեմարկացիա և դեմիլիտացիա անեն, իսկ հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին մի կարևոր կետ բաց են թողում և ուշադրություն չեն դարձնում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցին, գումարած սրան Ադրբեջանը ինքն իրեն Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ չի ճանաչում և այս ամենը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը երբ իրեն ինչպես ձեռք է տալիս հղում է անում այդ ճաստաթղթի վրա, միևնույն ժամանակ հայկական կողմին պարտադրում է իրեն ձեռնտու պայմաներ, որը հայկական կողմի հերթական դիվանագիտական պարտությունն էր»,- ասաց նա։
Հարցին , թե արդյո՞ք հաջորդ հանդիպմանը կստորագրվի խաղաղության պայմանագիրը տվյալ պայմանավորվածությունների շուրջ ընդդիմադիր գործիչը նշեց, որ դա ժողովրդի տրամադրվածությունը ստուգելուց է գալիս․
«Եթե ժողովուրդը թմրած վիճակում ընդունի աս ամենը՝ իհարկե քայլերը ավելի են վերածվելու գործողությունների։ Սա հայ ազգի տրամադրվածությունը ստուգելու գործընթաց է։ Ելնելով ժողովրդի տրամադրվածությունից, դրանով պայմանավորված կձևավորվի հաջորդ հանդիպման օրակարգը»,- ասաց Դավիթ Գալաստյանն ավելացնելով, որ Արցախում այսօր առավոտից բոլորը անիծում են Նիկոլ Փաշինյանին։
Պատգամավորը նաև նշեց, որ Արցախը մի քանի անգամ մեծ հանրահավաքներով փաստել է, որ տեր է կանգնելու իր ինքնորոշմանը․
«Արցախը բազմիցս նշվել է, որ Փաշինյանի վարած քաղաքականությունը չի բխում հայկական շահից։ Բայց ցավոք սրտի Հայաստանում ապրող մեր հայրենակիցները դեռ հույս ունեն, որ Փաշինյանը չի ստորագրի նման փաստաթուղթ, դրա համար իրենց զգոնությունը թմրած է։ Ես համոզված եմ, որ երբ գա լինել-չլինելու հարցը՝ ժողովուրդը ոտքի է կանգնելու և Փաշինյանին օրենքի ողջ ուժով պատժի է ենթարկելու»,- ասաց նա։
Լ․Ա․