կարևոր
4963 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-10 13:57
Քաղաքական

Ինչպե՞ս կարող ենք հասնել նոր հաղթանակի․ հրամանատար

Երևանի Ազատության հրապարակում մայիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար գնդապետ Արկադի Կարապետյանը (Ագո) անդրադարձավ 1992-ին Շուշիի ազատագրմանը՝ նշելով, որ այդ օրերին հնարավոր եղավ մեկ օրվա ընթացքում վերցնել բերդաքաղաքը, քանի որ հաղթանակի կամքը նախ մեր հոգում էինք կերտել, հետո նոր անցել ռազմական ճակատ։

Գնդապետ Կարապետյանի խոսքով՝ այսօր էլ կա հաղթանակներ ունենալու հնարավորություն, բայց դրա համար նախ պետք է կարողանանք մեր մեջ հաղթահարել թևաթափ լինելու խնդիրը և ոտքի կանգնել, պայքարել։

«Պետք է կարողանանք իրար ներել, իրար հանդուրժել, կարողանանք միանալ։ Եթե միանանք, հզոր ուժ կդառնանք ու բոլոր հարցերը կլուծենք»,-ասել է Արկադի Կարապետյանը։

Արցախի ապաշրջափակման և ինքնորոշման համար կազմակերպված հանրահավաք կլինի նաև այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 18։30-ին, Երևանի Ազատության հրապարակում։