|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Առնվազն վերջին մեկ ամսվա ընթացքում ՔՊ-ի տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ ուղղորդված հռետորաբանություն են կիրառում՝ նորից առաջին պլան բերելով նախկինում արված «հանցագործությունների», «հակապետական քայլերի» և նման այլ թեմաներ։ Ընդ որում, գրեթե բոլորի ելույթներում նույն հնամաշ «սկավառակն» է միացված՝ «դատվելու են», «պատասխան են տալու»՝ հանրությանը վաղուց հոգնեցրած թեզերով։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը պատահական չէ, և իրավապահները հրահանգ ունեն քաղաքական ճնշումների նոր գործընթաց սկսելու առումով։ Մասնավորաբար, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, իշխանությունները մտադիր են հնարավորինս բարձր «կալիբրի» ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնել, հին վարույթները «թարմացնել», ձերբակալությունների շարք իրականացնել։
Մեր տեղեկություններով, սա իրականացվելու է Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի անմխիթար վարկանիշը ինչ-որ կերպ փրկելու, հասարակության մեջ կուտակված ծայրահեղ բացասական էներգիան ուղղորդելու հնարավորությունները նվազեցնելու, ինչպես նաև Արցախի հարցում սպասվող ոչ հայանպաստ փաստաթուղթ ստորագրելու դեպքում ներքին ընդվզման ուժը նվազեցնելու համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում