Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նշենք, որ ժամեր առաջ Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվել է Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի կարգավիճակը:
Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը գրում է․« 1 տարի ա ասում եմ՝ սա քաղաքական տռանսվիստիտ ա, որոշ մարդիկ չէին հավատում դրանով մաս դառնալով քաղաքական տռասվիստիզմի փառատոնին: Հիմա համոզվեցի՞ք, էս ա ներքևում դրված է նաև սույն անհատի՝ Քաղաքական տռանսվիստիտի անձնագիրը»:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ հետևյալ կերպ արձագանքեց․
«Հրապարակավ ներողություն եմ խնդրում իմ ընկեր Նարեկ Սամսոնյանից, քանի որ ամիսներ առաջ վիճում էի նրա հետ՝ պնդելով, որ Էդմոն Մարուքյանը ու նրա կուսակցությունը «քաղաքական տրանսգենդեռ» չեն:
Նարեկը ճիշտ էր, ես՝ սխալ…»։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ կատակում է․
«Սիրելի հայրենակիցներ և ընկերներ,
սիրով ցանկանում եմ բոլորիդ տեղեկացնել, որ այսօր, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ խորհրդի անդամների որոշմամբ, նշանակվել եմ գրասենյակի անկյունային դիվանի պատասխանատու:
Շարունակելու եմ դիվանագիտական աշխատանքս նույն ոգով»:
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը էլ Մարուքյանի նշանակումը հետևյալ կերպ է մեկնաբանում․
«Մամիկոն ջան, քո բանտարկության դիմաց վճարն Էդմոնը ստացավ:
Դիմացիր ընկեր ջան, բոլորը պատասխան են տալու...»։