|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Երևանում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան 45 կգ և 49 կգ քաշային կանայք:
45 կգ քաշային կարգում պոկում և հրում վարժություններում համապատասխանաբար 72 կգ և 90 կգ արդյունքով առաջին տեղում թրքուհի Չանսու Բեկթաշն էր: Նա երկամարտում գրանցեց 162 կգ արդյունք:
Նույն քաշային կարգում երկրորդը Ռումինիայից Կոսմինա Պանան էր (երկամարտ` 153 կգ), իսկ եռյակի վերջում` իսպանացի Մարթա Գարսիան (երկամարտ` 153 կգ):
Մրցումային առաջին օրը մեդալների համար պայքարի դուրս եկան նաև 49 կգ քաշային կանայք:
49 կգ քաշային կարգում Եվրոպայի նոր ռեկորդով ոսկե մեդալակիր դարձավ Ռումինիայի ներկայացուցիչ Վալենտինա Կամբեյը, ով երկամարտում գրանցեց 195 կգ արդյունք: Երկրորդը երկամարտի 183 կգ արդյունքով իտալացի Զուլիա Իմպերիոն է, իսկ եռյակի վերջում Ուկրաինայից Անհելինա Լոմաչիսկան է` երկամարտի 176 կգ արդյունքով: