կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-15 20:57
Սպորտ

Բադմինթոնի Հայաստանի առաջնություն. հայտնի դարձան մեդալակիրները

Բադմինթոնի Հայաստանի առաջնություն. հայտնի դարձան մեդալակիրները

Հոկտեմբերի 13-15-ը տեղի ունեցավ  բադմինթոնի Հայաստանի առաջնությունը, որին  մասնակցեցին Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Իջևանի ուժեղագույն մարզիկ-մարզուհիները:

Հետաքրքիր պայքար ծավալվեց աղջիկների մենախաղերի եզրափակիչում: Հեռանկարային մարզուհի Քնարիկ Մարգարյանը, ով ԱՊՀ երկրների առաջնության բրոնզե մեդալակիրն է, համառ պայքարում ընդամենը մի քանի միավորի տարբերությամբ պարտություն կրեց Լիլիթ Պողոսյանից: Աղջիկների 3-րդ տեղի պայքարում Անահիտ Մանուկյանը հաղթանակ տոնեց Մարիետա Նիկոյանի նկատմամբ:

Աղջիկների զուգախաղերում չեմպիոն դարձավ Լ. Պողոսյան - Մ. Նիկոյան զույգը՝ հաղթելով Ք. Մարգարյան - Ա. Մանուկյան զույգին: 3-րդ տեղում Մանե Ստեփանյան - Գայանե Մամաջանյան զույգն էր:

Տղաների մենախաղերում չեմպիոն հռչակվեց Էդգար Նազարեթյանը՝ պարտության մատնելով Զավեն Մնացականյանին: 3-րդ տեղը գրավեց Վարդան Կիրակոսյանը:

Տղաների զուգախաղերում Էդգար Նազարեթյան - Արման Վարդանյան զույգը առավելության հասավ Զավեն Մնացականյան - Վարդան Կիրակոսյան զույգի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: