կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-28 23:49
Սպորտ

Առաջին մեդալակիրները

Առաջին մեդալակիրները
Բեռնում անցկացվող Եվրոպայի գեղասահքի առաջնությունում հայտնի դարձան առաջին մեդալակիրները։ Սպորտային զույգերի մրցապայքարում ոսկե մեդալների արժանացավ Ալյոնա Սավչենկո-Ռոբին Շոլկով զույգը Գերմանիայից, որն արդեն չորրորդ անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանը ներկայացնող զույգը՝ Ալեքսանդր Սմիրնովը և Յուկո Կավագուտին։ Բրոնզե մեդալները ևս ուղևորվում են Ռուսաստան. Վերա Բազարովա-Յուրի Լարիոնով զույգը եզրափակեց լավագույն եռյակը։