|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել «Citibank»-ի ներկայացուցիչների և ՀԲ առողջապահության թիմի հետ: Հայտնում են նախարարությունից։
«Citibank»-ի գործընկերներին են ներկայացվել ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, հարկաբյուջետային ու պարտքային քաղաքականությունները: ՀԲ առողջապահության թիմի հետ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ոլորտում «Ծրագիր արդյունքի դիմաց» ձևաչափով նախատեսվող նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքների ու հետագա քայլերի շուրջ:
ՖՆ պատվիրակությունը մասնակցել է նաև ԱՄՀ/ՀԲ Հայաստանն ընդգրկող ընկերակցային խմբի հանդիպմանն ու ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար 2023թ. ապրիլ ամսվա տարածաշրջանային տնտեսական հեռանկարների վերաբերյալ ներկայացմանն ու դրան հաջորդող պանելային քննարկմանը: