|
Փոխարժեքներ
04 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.44 |
| EUR | ⚊ | € 446.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.925 |
| GBP | ⚊ | £ 516.76 |
| GEL | ⚊ | ₾ 140.62 |
Իրան-ԱՄն հարաբերություններում ռազմական սցենարը շրջանցելու դեռևս շատ թույլ, բայց հույսեր են ի հայտ գալիս։ Այս մասին գրել է իրանագետ վարդան Ոսկանյանը։
«Ակնհայտ է, որ Օմանի արտգործնախարարի այցը Թեհրան գրեթե անկասկած միտված է եղել հենց Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջնորդական առաքելությանը և հավանաբար հենց նրա միջոցով է բանակցությունների վերաբերյալ փոխանցվել իրանական այն ուղերձը, որի մասին խոսել է նախագահ Թրամփը։
Այսօր բանակցությունների հնարավորության մասին հանրային դաշտում խոսել է նաև Իրանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ իր երկիրը պատրաստ է թե՛ բանակցության, թե՛ պատերազմի։ Առավել ուշագրավ էր, սակայն, Իրանի ԱԳՆ խոսնակի պարզաբանումն այն մասին, որ դեռևս առկա է նաև Արաղչի-Վիթֆոք ուղիղ հաղորդակցության խողովակը, որը սակայն կարծես թե չի օգտագործվել։
Այս ամենին զուգահեռ միջնորդական առաքելության հարցում Օմանի հետ որոշակի մրցակցություն է նկատվում Եգիպտոսի, Իրաքի և Թուրքիայի կողմից։ Նման չափազանց բարդ իրավիճակները, ռիսկերին զուգահեռ, նաև հնարավորության այն պատուհաններից են, որով Հայաստանը կարող է փորձել սպասարկել իր ազգային շահը, որից ամենեւին չի բխում ԱՄՆ-Իրան ռազմական բախումը, թեկուզ չերևացող դիվանագիտության հատվածում հանդես գալով միջնորդական առաքելությամբ, ինչի հաջողության դեպքում Երևանը կարող է նշանակալիորեն բարելավել և անհամեմատ ամրապնդել իր աշխարհաքաղաքական դիրքերը»,-գրել է նա։