կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-12 17:20
Քաղաքական

Մարդիկ խառնել են, թե ում հետ գործ ունեն. Մարուքյանը՝ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցածի մասին

Մարդիկ խառնել են, թե ում հետ գործ ունեն. Մարուքյանը՝ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցածի մասին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դատապարտում է այսօր Երևանի ավագանու նիստում «Ելք» խմբակցության անդամների նկատմամբ ՀՀԿ-ականների դրսևորած վարքագիծը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ տեղի ունեցածը դատապարտելի է:

«Մեր ավագանու խմբակցության անդամներն ինչպես հարկն է` տեղն են դրել նրանց: Այն ոճով, որ իրենց պահում են Հանրապետականի ավագանու անդամները, այդ ոճով մերոնք չեն էլ կարող տեղը դնել, որովհետև ցիվիլ, կիրթ մարդիկ են, և դա է մեր ու նրանց միջև եղած տարբերոթյունը»,- ընդգծեց պատգամավորը, ապա հավելեց. «Իրենք իրենց ներսում պետք է քննարկեն տեղի ունեցածը և կարգի բերեն իրենց, թե չէ շատ վատ հետևանքներ սա կարող է ունենալ»:

Նա նշեց, որ այդպիսի վերաբերմունք Անահիտ Բախշյանի և, առհասարակ,  ավագանու որևէ անդամի հանդեպ դատապարտելի է:

Հարցին` ինչի՞ հետևանք էր այս ամենը, Մարուքյանը պատասխանեց, որ դրա պատասխանը պետք է տան ՀՀԿ-ականները և հասկանան, թե ում են բերել Հայաստանի թիվ մեկ քաղաքի ղեկավար: «Մարդիկ խառնել են, թե ում հետ գործ ունեն: Մենք ունենք ավագանու` 15 հոգուց բաղկացած խմբակցություն, և մեր խմբակցությունն իր դերակատարումը շատ լուրջ ունի և շատ անելիքներ ունի, և դրանք հերթով կանեն»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր Երևանի ավագանու նիստում միջադեպ էր տեղի ունեցել «Ելք» և ՀՀԿ խմբակցություններիանդամների միջև, «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հասցեին վիրավորական արտահայտություններ էին հնչեցվել։