կարևոր
4873 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-29 21:43
Հասարակություն

«Մայր Հայաստան» շարժման նպատակը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է

«Մայր Հայաստան» շարժման նպատակը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է

Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, տեղի ունեցավ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը։

Շարժումը վերկուսակցական է, որում ներգրավված են հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, դիվանագետներ, սոցիոլոգներ, հայտնի մտավորականներ, իրավաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, դասախոսներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, լրագրողներ, բլոգերներ, ուսանողներ, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ: Նպատակը՝ լայն կոնսոլիդացիա ապահովելն ու Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով:

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամներն են՝

Նաիրա Մելիքյան,

Դավիթ Սահակյանց,

Ավետիք Իշխանյան,

Արթուր Խաչիկյան,

Հովհաննես Հարությունյան,

Ձյունիկ Աղաջանյան,

Ստեփան Դանիելյան,

Արտակ Հովհաննիսյան,

Մանուկ Սուքիասյան,

Բորիս Մուրազի,

Հովհաննես Խուդոյան,

Երվանդ Բոզոյան,

Շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան