Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բումերանգի տեսությունը և այն, որ սողալուն ծնվածը ճախրել չի կարող, ամեն ինչը բերում է սոցիալիզացիայի բնականոն կետին, որտեղ պետք է լիներ այդ անձը: Նման դիտարկմամբ է հանդես եկել իրավագիտության թեկնածու Դավիթ Թումասյանը` անդրադառնալով վերջին զարգացումներին:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է «Քովիդի» գործով աղմկահարույց ձերբակալությունների մասին, խոսքը գնում է կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում չարաշահումների, վատնումների, յուրացումների մասին:
Դավիթ Թումասյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«ՉՏԵՍԱՆ ՊԱՏԻՑ ԿԱԽ, ՏԵՍԱՆ ՃԱԿԱՏԻՑ ԿԱԽ... բավականին հին, բայց իմաստուն ու մեր օրերում շատ արդիական ասացվածք է…..
Ցանկացած մարդ (homo sapiens) պետք է անցնի զարգացման ու աճի որոշակի փուլեր, որից հետո նոր կձևավորվի որպես անձ՝ սոցիալական էակ (homo socialis), քանի որ անձ ՉԵՆ ԾՆՎՈՒՄ՝ այլ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ սոցիալիզացիայի ընթացքում: Ինչպիսինն է սոցիալիզացիան՝ այդպիսին կձևավորվի անձը….
Եվ եթե անձը բնականոն ընթացքով չի հասել ինչ-որ մի բարձունքի, կարգավիճակի, հարաբերության կամ կետի (հավաքական՝ կարգավիճակ), ապա՝
1 – նա չի գնահատում իր կարգավիճակը, քանի որ չի հասկանում դրա արժեքը (արիստոկրատ անձը երբեք չի կորցնում իր վեհությունը, իսկ նրա կարգավիճակը պատահական զբաղեցրած անձը դառնում է քաղքենի),
2 – մանկության կամ պատանեկության բացերը սկսում է ի ցույց դնել (սակայն մանուկ տարիքում հեծանիվ չունեցողն ինչքան էլ այժմ ունենա ամենաթանկ ավտոմեքենան, միևնույնն է հոգով մնալու է մանուկ տարիքում հեծանիվ չունեցող երեխա) և ինքնահաստատվել՝ որպես կանոն ընտրելով իրենից թույլ կամ կախյալ վիճակում գտնվող անձանց, իսկ եթե ունի իշխանություն՝ իրենից ինչ-որ հատկանիշով առավել անձանց հաշվին,
3 – զգում է անպատժելիություն, ինչը հանգեցնում է սկզբից կամայական, իսկ հետագայում՝ հանցավոր վարքագծի դրսևորման (դուրսպրծուկի պատիժն ու ավարտը),
4 - միայն կարգավիճակը կորցնելուց հետո է սկսում զղջալ արածների համար (երբեմն ասելով՝ հայի հետին խելքը, բայց դա խելքի հետ կապ չունի), այն դեպքում, երբ homo socialis-ը երբեք չի զղջում արածների համար, այլ զղջում է չարածի համար:
Հ.Գ. Բումերանգի տեսությունը և այն, որ рожденный ползать – летать не сможет՝ սողալուն ծնվածը ճախրել չի կարող, ամեն ինչը բերում է սոցիալիզացիայի բնականոն կետին, որտեղ պետք է լիներ այդ անձը (Ոսկե ձկնիկի կոտրած տաշտակը)»: