Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը նշեց, որ անակնկալի է եկել ՊԵԿ քննչական վարչության գործողություններից և ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի բացահայտումից: Նրա խոսքով՝ անցած տարի «Սպայկա» ընկերությունում քննչական խմբի կողմից կատարվել են ստուգումներ, ճշգրտումներ են կատարվել 2 մլրդ դրամի չափով, որը մինչև դեկտեմբեր մասամբ մարվել է:
Դավիթ Ղազարյանը նշեց, որ 2018 թվականին ընկերությունը 3 մլրդ դրամից ավելի հարկ է վճարել:
«Երեկ անակնկալի եկա, երբ հարգարժան քննիչի մոտ մի մեծ «սերվանտ» տեսա` 150 հատորից բաղկացած քննչական գործով: Քննիչն ասել է` կա'մ ստորագրում ես, կա'մ կալանավորվում ես: Ես ՊԵԿ-ի հետապնդումն եմ տեսնում «Սպայկա»-ի նկատմամբ: Հիմա էլ 7 մլրդ դրամի մասին է հայտարարում ՊԵԿ-ը: Դրանք շինծու թվեր են, թիվն ուռճացրել են, որ ժողովրդի համար սիրուն լինի: Ցանկացած գումար, որը «Սպայկա»-ն պարտավոր է վճարել, մենք պատրաստ ենք վճարել», - ասաց նա:
Դավիթ Ղազարյանը նշեց, որ ընկերությունը պետք է աշխատի բնականոն հունով, եթե նույնիսկ ինքը կալանավորվի: «Աշխատանքները կշարունակվեն, բայց մթերումներ չենք իրականացնի»,- ասաց նա: