Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը մտահոգված է Աստանայում «ճանապարհային քարտեզի» ներկայացման և հաստատման մասին Ղազախստանի արտաքին գործերի նախարարի սենսացիոն հայտարարությամբ, բայց չի կարծում, որ այն ընդունելու հավանականություն կա:
«Օբյեկտիվ վիճակի փոփոխություն չի լինի, ուղղակի ևս մի անգամ հայացքներ կճշտվեն, կարծիքների փոխանակություն կլինի: Կարծում եմ` կողմերին ձեռնտու չէ, որ հարցը լուծվի, շահագրգիռ կողմերին` ևս: Այս հանդիպումները հարցը չլուծելու համար են»,-այս կարծիքին է քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը:
Լրացնելով Շիրինյանին` Բոզոյանը այնուամենայիվ կարծում է, որ Աստանայից առաջ ադրբեջանիցները բավականին մեծ ակտիվություն են ցուցաբերել դիվանագիտության մբ: Նրանք ցույց են տվել որ այլևս չեն ուզում ստատուս քվոն պահպանվի, և իրենց համբերության բաժակը լցվել է: Ըստ նրա վերջին 2-3 տարիներին Հայաստանը դիվանագիտական ճակատում պարտություն է կրել, իսկ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունն ուշացած էր: Շիրինյանը համոզված է, որ մենք այդքան էլ թույլ չենք և պետք է պատրաստ լինենք նաև ռազմական ճանապարհով հարցի լուծմանը:
Մեծ չէ նաև ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի սպասելիքը Աստանայից. «Չի լինի առաջընթաց գագաթաժողովի ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի ընդունում, որ Ղարաբաղը կարող է լինել իր կազմից դուրս: Իսկ ադրբեջանիցների հայտարարությունը, թե կհաստատվի ճանապարհային քարտեզ, միայն Հայաստանի վրա ճնշում գործադրելու նոր միջոց է»: