կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-19 13:15
Քաղաքական

Գործ ունենք կարծիք արտահայտելու համար մարդկանց պատասխանատվության ենթարկելու փորձի հետ․ Ռուբեն Մելիքյան

Սա ակնհայտ քաղաքական դատավարություն է։ Մենք գործ ունենք  կարծիք արտահայտելու համար մարդկանց պատասխանատվության ենթարկելու փորձի հետ։ Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով դատախազության մոտ իշխանությանը հայհոյելու համար հարուցված քրգործին։

Նշենք, որ այսօր առաջին դատական նիստն էր  Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի և մի խումբ անձանց դեմ գործով, որոնք մեղադրվում են 2021 թվականի ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության առջև հայհոյելու համար։

Մելիքյանը չհիշեց որևէ դեպք, որ 10 ամբաստանյալով մեկ առանձին գործ եղած լինի։

«Եթե մենք խաղաղ ակցիայի, խաղաղ բողոքի հետ կապված խուլիգանության հանցակազմ ենք տեսնում, նշանակում է, որ ցանկացած մարդ, ով կոշտ է արտահայտվում, խուլիգանություն է անում»,- ասաց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում։