Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ակնհայտ է, որ ամեն ինչ պետք է անեն որպեսզի նման ընկալում կամ նման պատկերացում չլինի և եթե անգամ նվազագույն հումանիտար հարցեր են փորձում լուծել՝ դա չպետք է դիտարկվի այն համատեքստում, որ Արցախ-Ադրբեջան երկխոսություն է գնում, մանավանդ, որ Ադրբեջանի կողմից մասնակիցների հայտարարությունները թիրախավորում են, որ դա հանդիպում է Ղարաբաղի հայկական բնակչության ներկայացուցիչների հետ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Ի սկզբանե եթե այսպիսի բառապաշարը դառնում է նորմատիվ, դա նշանակում է, որ միջազգային հանրությունն էլ ընկալելու է այդպես։ Ամեն ինչ պետք է անի թե՛ Արցախի իշխանություն, թե՛ արցախահայությունը, որ երբեք նույնիսկ նվազագույն հումանիտար խնդիրենր լուծելու համար կոնտակտը երբեք չվերածվի և չդառնա Արդբեջանի ներքին հարցի շրջանակում ինչ-որ կարգավորմանն ուղղված գործողություն»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ ակնհայտ է, որ եթե Արցախի իշխանությունն ունենար համապատասխան կամք և վճռականություն, ապա այս օրվան չէինք հասնի․
«Պարզ է, որ սա լավ հետևանքների չի բերի։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի որոշակի լարվածության մեղմացում լինի, բայց դա չպետք է լինի ի հաշիվ Արցախի և արցախահայության ինքնորոշման իրավունքի։ Օրինակ՝ ո՞վ է Արայիկ Հարությունյանը ըստ Ադրբեջանի։ Եթե Արայիկ Հարությունյանը ընդամենը Ղարաբաղի հայկական բնակչության ներկայացուցիչ է, այդ դեպքում ակնհայտ է, որ մենք գործ ունենք անդեմ, անատամ, անողնաշար մի մարդու հետ, որը պետք է համաձայնվի որպեսզի որևէ բանակցությունների մեջ մտնի։ Եթե նա Արցախի թեկուզ չճանաչված հանրապետության ղեկավարն է, դա նորմալ կլինի»,- ասաց պատգամավորը։