|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարաբերությունները Մոսկվայի ու Պեկինի հետ կարող են վատանալ` ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության դավաճան աշխատակից Էդվարդ Սնոուդենին արտահանձնելու պահանջն անտեսելու պատճառով. հայտնում է France-Presse-ը:
Քերիի խոսքերով` եթե պարզվի, որ Ռուսաստանն ու Չինաստանը կանխամտածված են թույլ տվել Սնոուդենին ինքնաթիռ նստել, ապա դա խոր հիասթափություն կառաջացնի:
2013-ի հունիսի սկզբին Սնոուդենը, ով մինչեւ 2009 թվականը աշխատել է ԿՀՎ-ում, լրագրողներին PRISM գաղտնի ծառայության մասին տեղեկություններ է տրամադրել: PRISM-ը հնարավորություն է տալիս հատուկ ծառայություններին հեռախոսազրույցների գաղտնալսում իրականացնել: Գաղտնալսված զրույցների թվում էին նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցները: