|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Նոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում: Այդ մասին հայտնու են թուրք սեյսմոլոգները` նշելով, որ երկրաշարժը գրանցվել է Մանմարաշ նահանգում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ:
ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին, տեղեկացնում է, որ էպիկենտրոնը գտնվել է Մարաշից 54 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ բնակվում է մոտ 376 հազար մարդ:
Ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին մի քանի ուժեղ երկրաշարժ է գրանցվել Մարաշում` մի քանի ժամվա տարբերությամբ, ինչը մեծ թվով ավերածությունների է հանգացրել 10 շրջանում: Զոհվել է մոտ 40 հազար մարդ, սակայն տարբեր մասնագետների կարծիքով այդ թիվը կարող է աճել, քանի որ աղետի գոտում բնակվել է 3․5 մլն մարդ էր ապրում: Փլատակների տակ դեռ, թուրք երկրաբանի գնահատմամբ, առնվազն 90-100 000 դիակ կա: