Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանն աշխարհի առաջին երկրներից էր, որը հումանիտար օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Պլանավորվում է Արտաքին գործերի նախարարի այցը Սիրիա՝ Հայաստանի զորակցությունը հայտնելու նպատակով։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է ասեմ, որ Սիրիայի ուղղությամբ մեր աշխատանքները նույնպես շատ կարևոր եմ համարում։ Գիտեք, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ կային, որոնք Սիրիային հումանիտար օգնությունը պակաս հասանելի էին դարձնում։ Պետք է արձանագրեմ, որ Հայաստանը առաջին երկրներից էր, որը որոշում կայացրեց և հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա։
Մենք պլանավորում ենք նաև Արտաքին գործերի նախարարի այցը Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Եթե Սիրիայի մեր գործընկերները դեմ չլինեն, առաջիկայում կկազմակերպենք։ Կարծում եմ նաև, որ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը պետք է անպայման այց կատարի Սիրիա, որպեսզի մեր զորակցությունը արտահայտվի»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը կապի մեջ կլինի Սիրիայի և Թուրքիայի կառավարությունների հետ՝ իր հնարավորությունների չափով այդ երկրներին աջակցելու նպատակով։