Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է օրերս ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցող Մարիա Կարապետյանի քննադատությանը Թաթոյանի արձագանքից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դահլիճում ՄԻՊ-ի հետ փորձել էր պարզաբանել հարցը։
«Ցանկություն չունեմ անդրադառնալու, ԱԺ նախագահը իր անհամաձայնությունը կամ դժգոհությունն էր հայտնում, և ես ասեցի, որ անհատ պատգամավորների խոսքը և այլն ամբողջը կախված էր վերջին՝ խմբակցության անունից ելույթից։ Ստացվում էր, որ դրական ապահովելու շղարշը կար, բայց քաղաքական իշխանության իրական դիրքորոշումը բոլորովին այլ է»,- ասաց նա։
Արման Թաթոյանի խոսքով` ոչ ոք չի կարող ասել, թե բոլորը ՄԻՊ-ին գովում էին, բայց ինքը քննադատեց․ «Ես չեմ աշխատում, որ ինչ-որ մեկն ինձ գովա կամ չգովա»։
Դիտարկմանը, թե ՄԻՊ-ին գովում է ընդդիմությունը, ասում են՝ Սահմանադրական կարգի տապալումը, իրանց անդամները մտնում շենքը ջարդում են, դա չեք տեսնում, Արման Թաթոյանն արձագանքեց․ «Էդմոն Մարուքյանն ու իր խմբակցությունը ընդդիմություն են և դրական խոսքեր էին ասում, իրանք մտե՞լ էին կառավարության շենք։ Մի՛ ընդհանրացրեք, ընդդիմություն եք ասում, Էդմոն Մարուքյանը մտե՞լ էր կառավարության շենք, թե՞ հանգստացնում էր»։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում, անդրադառնալով Արման Թաթոյանի գործունեությանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշել էր, թե հանրության հանդեպ մեդիատեռոր է իրականացրել, ինչին նպաստել են նաև Թաթոյանի որոշ հայտարարություններ։ Դրան հաջորդել էր նաև Թաթոյանի արձագանքը։Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պատգամավորի ելույթը վիրավորական էր ու բացահայտ մանիպուլյատիվ, որով փորձ էր արվում նսեմացնել ՄԻՊ-ի աշխատանքը։