կարևոր
5164 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-30 11:12
Հասարակություն

Արգելափակուեց մուտքը դէպի Ադրբեջանական հիւպատոսութիւն և երթևեկութիւն կանգ առաւ Ուիլշըր պողոտայում

Արգելափակուեց մուտքը դէպի Ադրբեջանական հիւպատոսութիւն և երթևեկութիւն կանգ առաւ Ուիլշըր պողոտայում

Ի պատասխան Բերձորի միջանցքի անմարդկային շրջափակման, ամերիկահայ համայնքի հարիւրաւոր անդամներ եւ նրանց համախոհները Լոս Անջելեսում ԱՄՆ Դաշնային շէնքից երթով շարժուեցին դէպի Ադրբեջանի հիւպատոսութիւն եւ արգելափակեցին Ուիլշըր պողոտան։ Ժամանելով Ադրբեջանի հիւպատոսութիւն՝ ամբոխը շարունակել է ամբողջութեամբ փակել Սեփուլուեդայի մօտ գտնուող Ուիլշըր փողոտան՝ խորհրդանշական կերպով արգելափակելով մուտքը դէպի ադրբեջանական հիւպատոսութիւն, ճիշտ այնպէս, ինչպէս Ադրբեջանը շուրջ 50 օր շրջափակում է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։

2022 թուականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը շրջափակման է ենթարկել Արցախի տարածաշրջանի 120 հազար հայի մնացած աշխարհից։ Դա 30,000 երեխայ է թողել բանտարկուած սեփական տներում՝ առանց սննդի կամ ջերմութեան՝ դաժան ձմռան կէսին:

2020 թուականին համաշխարհային համաճարակի ժամանակ Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դէմ իրականացուած յարձակումից յետոյ բռնատիրական ռեժիմը կրկին համարձակւում է հայերին էթնիկ մաքրելու իրենց բնիկ հայրենիքից։ Արցախի շրջափակումը, որը համահունչ է նախագահ Իլհամ Ալիեւի իսկ խօսքերին, փորձ է բնաջնջել հայերին տարածաշրջանից՝ հանուն նաւթի շահոյթի եւ պանթուրքական ցեղասպանական օրակարգի։

Այս երթով ամերիկահայ համայնքը եւ նրանց դաշնակիցները պահանջեցին ԱՄՆ կառավարութիւնից, յատկապէս Լոս Անջելեսի քաղաքապետ Կարէն Բասից եւ Կալիֆորնիայի նահանգապետ Գեւին Նիւսոմից, ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի վրայ՝ շօշափելի քայլեր ձեռնարկելու Արցախի շրջափակմանը վերջ տալու համար։ Այս պահանջները գրուել եւ փոխանցուել են քաղաքապետ Բասին, ինչպէս նաեւ նահանգապետ Նիւսոմին:

ԱՄՆ Արևմտեան Շրջանի Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը կրկին կոչ է անում բոլոր համայնքներին հանդէս գալ հակահայկական բռնութեան, յամառ ցեղասպանական մտադրութիւնների եւ ապօրինի գաղութացման դէմ՝ միանալով մէզ արդարութեան համար մեր պայքարում: Կազմակերպութիւնը կոչ է անում համայնքի բոլոր անդամներին դատապարտել Արցախի բնիկ հայերի դէմ Ադրբեջանի վերջին յարձակումը եւ ԱՄՆ-ում մեր իսկ ընտրուած պաշտօնեաներից պահանջել դատապարտել Ադրբեջանի կողմից հրադադարի կրկնակի խախտումները եւ գործադրել դիւանագիտական բոլոր ջանքերը՝ կանխելու ադրբեջանական ահաբեկչութեան եւ մարդու իրաւունքների ոտնայարման հերթական դրսեւորումները։

Հանրահաւաքին ելոյթներով հանդես եկան համայնքի քաղաքական գործիչներ, հոգեւորականներ, ՀԵԴ և Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի ներկայացուցիչներ:

# # #

1933 թուականին հիմնադրուած Հայ Երիտասարդների Դաշնակցութիւնը (AYF/ՀԵԴ) ամենամեծ եւ ամենաազդեցիկ հայ-ամերիկեան երիտասարդական կազմակերպութիւնն է: Ունենալով մասնաճիւղեր Միացեալ Նահանգներում եւ հարակից կազմակերպութիւններ ամբողջ աշխարհում՝ AYF-ն ակտիւօրէն ձգտում է բարձր պահել ամերիկահայ երիտասարդների սոցիալական, քաղաքական, կրթական եւ մշակութային իրազեկութեան սահմանները: