Փոխարժեքներ
28 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Իրան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Սպահանում հանդիպել է նահանգապետ Ռասուլ Զարգարփուրին:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է Իրանի նահանգների և Հայաստանի մարզերի միջև համագործակցությունը, ինչին հատկապես կնպաստեն փոխադարձ այցելությունները, բարեկամական կապերի ստեղծումը: Սպահանի նահանգապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին՝ իրենց նահանգ այցելելու համար, և բարձր գնահատել Սպահանի հայ համայնքի դերը նահանգի զարգացման գործում:
Այնուհետև Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Նոր Ջուղայի Հայոց ազգային կրթահամալիր, որտեղ Հայաստանի կառավարության անդամներին ողջունել են կրթահամալիրի սաները, ուսուցիչները և հայ համայնքի ներկայացուցիչները: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել կրթահամալիրի դերը հայապահպանության գործում և կառավարության աջակցությունը հայտնել ազգապահպանությանն ուղղված համայնքի յուրաքանչյուր նախաձեռնությանը:
Այսօր վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Նոր Ջուղայի մարզամշակութային «Արարատ» միություն, կմասնակցի Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի Սբ. Հովսեփ եկեղեցու 350-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը: