կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-24 15:08
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ հնարավոր է՝ ես էլ ընկերներիս հրավերով այցելեմ խաղատուն. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի՝ խաղատուն այցելելու մասին լրագրողների հարցին ի պատասխան ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ, շատ հնարավոր է, ինքն էլ գնա հանգստի ու ընկերների հրավերով այցելի խաղատուն՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Պետական մուտքերը Պետական եկամուտների կոմիտեում կանխիկ չեն մուտքագրվում, որ ինչ-որ մեկը կարողանա վերցնել ու գնալ խաղատուն։ Իսկ խաղատուն գնալն ինքնին հակաիրավական արարք չէ»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Հովհաննիսյանի կարծիքով՝ Մաշադյանի արարքը չի ազդում ՊԵԿ վարկանիշի վրա, Մաշադյանն անգամ պարզաբանել է այդ հարցը։

«Դա որևէ հակաիրավական վարքագիծ չի պարունակում»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը։

Նա ճեպազրույցում նաև ասաց, որ ՊԵԿ-ում հաշվարկներ չկան, թե ենթակառուցվածքների ապաշրջափակումն ինչպե՞ս կազդի Հայաստանի տնտեսության վրա։

«Առհասարակ ապաշրջափակման վերաբերյալ մոտեցումները և հարցերը հիմա քննարկման ընթացքում են և չունենք վերջնական պատկեր դեռևս։ ՊԵԿ-ը ևս իր մասով մասնակից է այդ քննարկումներին։ Այս պահին ուղղակի հնարավոր չէ հաշվարկներ անել, քանի որ դրա պատկերը կոնկրետ չունենք։ Այսինքն, թե որտեղից է սահման բացվելու, ինչպիսի տնտեսական հնարավորություններ են գործելու ու ավելանալու»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում․