|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտ ժամանակներս խաղաղության պայմանագիր կնքելու մասին հարցը հարկավոր է տալ բանակցող կողմերին, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք առաջիկա ամիսներին Հայաստանը և Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիր և արդյոք այնտեղ ամրագրված կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:
«Ավելի տրամաբանական է այս հարցն ուղղել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին ու Երևանին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։
Ռուսաստանը, որը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, հնարավոր ամեն աջակցություն ցուցաբերում է այս գործընթացին՝ այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ ընկերները»,- ասել է Լավրովը։